Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 14:04 18-07-2022

Տեղի ունեցավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հուղարկավորությունը․ տեսանյութ

Այսօր տեղի ունեցավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հուղարկավորությունը։ Արմեն Գրիգորյանը մահացել էր դատարանի դահլիճում դատական նիստի ժամանակ։

Հիշեցնենք, որ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել «ազգամիջյան, կրոնական, ռասայական թշնամանք» հրահրելու հանցակազմով, նա կալանավորվել էր մայիսի 17-ից։ Գրիգորյանը ակտիվ հասարակական գործունեությամբ էր զբաղվում, նա մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի դեմ գրեթե բոլոր հանրահավաքներին, երբեմն՝ ինքը կազմակերպում։ Արմեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա իր ասուլիսի ժամանակ ասել էր․ «Դաշտավայրերի ժողովուրդը միշտ դավաճան է եղել՝ Շիրակ, Արարատի դաշտավայր, սարեցիները՝ Արցախ, Սյունքի, եղել են իսկական հայ, որովհետև թուրքի հետ արյուն չեն խառնել։ Սրանց կեսը թուրքեր են, սրանք թուրքի եթիմ են»։

Տեսանյութը՝ ստորև․

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ