Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 15:35 17-07-2022

79-ամյա Բայդենի վերընտրվելուն կխանգարեն «անխուսափելի տարիքային փոփոխությունները». WSJ

Էսսեիստ և The Wall Street Journal-ի սյունակագիր Լենս Մորոուն հոդված է գրել, որում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել վերանայել նախընտրական արշավին մասնակցելու իր որոշումը։

82-ամյա Մորոուն Բայդենին զգուշացրել է, որ նա պետք է հաշվի առնի «80-ից հետո լուրջ ծերության» հետևանքները։

«Պարոն նախագահ, եթե դուք հոգնել եք այն բանից, որ մարդիկ անընդհատ խոսում են ձեր տարիքի մասին, մտածեք, թե ինչ եմ զգում ես»,- Մորոուն դիմել է Բայդենին:

Նա կատակել է, որ նախագահն իր համեմատ «դեռ երեխա է». Բայց միաժամանակ նկատել է, որ իրականում «հատելով Սպիտակ տան սիզամարգը՝ դուք քայլում եք Երկաթե Փայտագործի նման, որը լավ յուղման կարիք ունի»:

Նա նաև, մի փոքր քննադատելով ավելի երիտասարդ երևալ ձգտող ԱՄՆ նախագահի «կասկածելի» կերպարները՝ խորհուրդ է տվել. «Կցանկանայի, որ հիշեք՝ 75-ից հետո ամենալավ կերպարը դա խորհրդավոր արժանապատվությունն է․ տարեց քաղաքական գործիչ, «պապիկն ամենից լավ գիտի», ոմն Կոնրադ Ադենաուեր»:

Մորոուն Բայդենին նաև խորհուրդ է տվել նախքան հեծանիվ նստելը, որպեսզի ցույց տա, որ ինքը դեռ բավականին առույնգ է, «մտածի գրավիտացիայի մասին»:

«Ի դեպ, ձեզ նոր դերձակ է պետք։ Ձեր կոստյումները չափազանց նեղ են: Դուք այլևս 24 տարեկան չեք»,- սյունակագիրը շարունակել է կրթել Սպիտակ տան ղեկավարին։

Նա զգուշացրել է Բայդենին, որ նրա 80-ամյակը լրանալու է նոյեմբերի միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։ Եվ այդ տարեդարձից հետո նրա կյանքում գլխավորը կարող են դառնալ ոչ թե քաղաքական, այլ առողջական խնդիրները։