Այսօր դատարնի դահլիճում մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Նա երկար ժամանակ կալանքի տակ էր: Գրիգորյանին կալանավորել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը երկար ժամանակ է՝ նաև Ավետիք Չալաբյանին է կալանքի տակ պահում: Արմեն Գրիգորյանի մահը շոկային էր հասարակության տարբեր ներկայացուցիչների համար: Մեզ հետ կապվեց քաղաքացիներից մեկը, ով լավ է ճանաչում Արուսյակ Ալեքսանյանին ու նրա ընտանիքին և պատրաստակամություն հայտնեց մանրամասներ պատմելու.
«Արուսյակ Ալեքսանյանը Եղվարդից է, հայրը` Հարություն Ալեքսանյանը, նախ եղել է ՀՀՇ-ական, հետո դարձել է ԲՀԿ-ական ու երդվում էր Ծառուկյանի անունով, վերջինս շնորհիվ աշխատել է Սոցապնախարարությունում, եղել է Եղվարդի ԲՀԿ կառույցի ղեկավարը ու լա՜վ ապրել է: Հետո, երբ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը դարձել է Կոտայքի մարզպետ, Ալեքսանյանի հորը տարել է մարզպետարան`դարձնելով տարածքային վարչության պետ: Երբ երկրում իշխանափոխություն եղավ, շատ արագ Ալեքսանյանի հայրը անցավ նոր իշխանության կողմը՝ բացատրելով, որ հազիվ աշխատում է ու չի կարող գործազուրկ դառնալ, իսկ մինչ այդ կնոջը՝ Արուսյակի մորը, Եղվարդի ամենամեծ դպրոցի տնօրեն դարձրեց»,- պատմեց քաղաքացին` շարունակելով.
«Արուսյակը Եղվարդի ԲՀԿ երիտթևի մեջ էր, բարձրագույնը ավարտելուց հետո երբ մտավ համակարգ, այլևս ակտիվ չէր, հավանաբար այդ ժամանակ դուրս է եկել կուսակցությունից, եղբայրը՝ Ռուստամ Ալեքսանյանը, էլի ԲՀԿ-ի ակտիվից էր՝ Վահե Էնֆիաջյանի հետ էր, հիմա Դուբայում ռեստորան ունի, այնտեղ է հիմնականում։ Արուսյակը միջին գիտելիքների տեր մարդ է, Եղվարդում նույնիսկ ժպիտով են ընդունում նրա դատավոր լինելու փաստը։ Հիմա էլ,ասացին, ամուսնացել է ինչ-որ դատավորի հետ, ով թողել է կնոջն ու երեխաներին։ Մի խոսքով՝ սրանք սաղ ընտանիքով ճիշտ ժամանակին կողմնորոշվող մարդիկ են, ու հավատացեք՝ դա ես եմ տեսել, կանեն ամենաստոր պահանջը, եթե դա հանձնարարում է վերադասը: Հայրը՝ Հարություն Ալեքսանյանը, ով այսօր շարունակում է աշխատել մարզպետարանում, դարձել էր Ռոմանոս Պետրոսյանի ականջները, միայն թե չհաներ իրեն աշխատանքից»: