20% ձայն չունեցող քաղաքական ուժը խորհրդարանում ունի 60%-ից ավել ձայն. Պարույր Հայրիկյան

Oragir.news-ի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը խոսել է ընդդիմության բողոքի ակցիաների, նրանց՝ խորհրդարան չգնալով ներքաղաքական խնդիրներին լուծում տալու ճանապարհի, իր՝ ընդդիմության հանրահավաքներին չմիանալու պատճառների, ԱԺ նախագահի՝ ընդդիմադիրներին մանդատազրկելու համար արտահերթ նիստ գումարելու, դրա՝ խորհրդարանական կառավարման համակարգին վնասելու, Փաշինյանի վերջին հայտարարությունների մասին։

«20% ձայն չունեցող քաղաքական ուժը խորհրդարանում ունի 60%-ից ավելի ձայն։ Մեր սիրելի խորհրդարանական ընդդիմության բարձրացրած հարցը անկասկած կարևոր է, բայց նրանք ամենակարևոր մասին այդպես էլ չխոսեցին, և դա է պատճառը, որ իրենց հետ շփումներ ունենալով հանդերձ՝ ես հասկացա, որ անիմաստ է», - ասաց Հայրիկյանը։

Անդրադառնալով ԱԺ նախագահի՝ ընդդիմադիրներին մանդատազրկելու համար արտահերթ նիստ գումարելու հարցին, նա ասաց. «Պառլամենտարիզմին ամենախիստ ձևով վնասել է այսպիսի Սահմանադրությունը, ես կարող եմ ամենախիստ գնահատականները տալ, Ալեն Սիմոնյանը պարզապես հիմարություններ է ասել։ Մեր կյանքի բոլոր բացասական երևույթները հինականում գալիս են նրանից, որ ոչ թե քաղաքացին է երկրի տերը, այլ ինչ-որ մարդիկ՝ իրենց նկատառումներով»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ