copy image url
Խոսք 2 տարի առաջ - 20:50 05-05-2022

Նիկոլ Փաշինյանը եղել է շարքային լրագրողիկ․ Պարույր Հայրիկյան

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Նիկոլ Փաշինյանը եղել է շարքային լրագրողիկ, ոչ թե լրագրող։ Նա չի կարող կոչվել իսկապես լրագրող։ Ես համարվում եմ հայ ազատ մամուլի հիմնադիրը և այդ տեսակետից իրավունք ունեմ գնահատական հնչեցնել։ Նիկոլ Փաշինյանը, եթե իշխանությունը կորցնի, ոչինչ չունի։ Մինչև իշխանության կորցնելը ես իրեն տեսել եմ իր մարդկանց, կողմնակիցների հետ։ Այսինքն՝ նրանք քայլում էին դեպի Երևան և մտածում էին՝ տեսնես մարդ կգա՞, կհավաքվի՞ ժողովուրդ, նրանք վստահ չէին, որ նույնիսկ մի քանի հարյուր հոգի կհավաքվի։ Հենց նա իշխանությունը կորցնի, ոչինչ չի ունենա՝ բացի մեծաքանակ թշնամիներից։ Նա, դա հասկանալով, պետք է կարողանա իրավիճակը ճիշտ պատկերացնել»։ Այս մասին այսօր Oragir.news-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով մեր՝ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունից խաղաղ հեռանալու մասին հարցին։

Իսկ մեր այն հարցին, թե ինչ նպատակներ ունի ընդդիմությունը, Հայրիկյանը պատասխանեց. «Ոչ միայն ընդդիմությունը, այլ նաև ցանկացած քաղաքական ուժ նրա համար է, որ ձգտի իր նպատակների իրականացմանը օրենքով չարգելված մեթոդներով։ Այնպես որ, ընդդիմության քայլերի հետ կապված որևէ ասելիք չունեմ։ Իրենք են՝ իրենց նպատակներն ու ցանկությունները։

Իսկ պատասխանելով այն հարցին, թե ըստ նրա՝ ով է կանգնած այս շարժման հետևում, ասաց. «Նրանք չունեն հստակ առաջնորդ, և դա էլ իրենց խնդիրներից մեկն է, իրենց առավելությունը կամ թերությունը, սա չեմ վերլուծելու, այստեղ խորանալու անհրաժեշտություն չեմ տեսնում, ինձ համար ավելի կարևոր են նպատակադրումները։ Իրենք, ըստ երևույթին, ընդգծված նյութական ընկալումների կողմնակից են, որովհետև առաջնորդվում են իրավիճակով։ Օրինակ՝ ասում են Նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերանայման մասին խոսելը իրատեսական չէ։ Իսկ ես բոլորովին այլ կերպ եմ ապրել, ինչպես նաև միլիոնավոր մարդիկ, ասում էին, որ իրատեսական չէ Սովետի փլուզումը, անկախությունը, բռնապետության փլուզումը, բայց ես ասում էի՝ չէ՛, մենք ճիշտ ենք։ Թեկուզ մենք երեք հարյուր հոգի ենք, բայց մենք ենք ճիշտը։ Հիմա ես տեսնում եմ, որ ընդդիմությունը տարբեր առիթներով իր պարտքն է համարել ընդգծել, որ Նիկոլ Փաշինյանի՝ անվտանգային առումով կատարած ամենաանընդունելի քայլը քննարկման ենթակա չէ։ Սա արդեն զրոյացրել է իրենց բոլոր նպատակները»,- ասաց Հայրիկյանը։

«Չէ՛, ասում են, մենք չենք ուզում, որ ավելի վատանա վիճակը․ սա ի՞նչ է նշանակում․ որպեսզի չվատանա, դու պետք է փորձես ուղղել, մանավանդ որ ունես միջազգային իրավունքի հենարան։ Ի վերջո դա կարելի է նույնիսկ քաղաքագիտական ամենաբարձր մակարդակով աշխարհին մատուցել, եթե իշխանություն ունես։ Տեսեք՝ Հայաստանի, հայ ժողովրդի հանդեպ տեղի ունեցած ոտնձգությունների հանդուրժողական վերաբերմունքը հանգեցրեց նրան, որ աշխարհում որոշ ուժեր մտածեցին, որ կարելի է հարցերը լուծել ուժի կիրառմամբ՝ հակադրվելով ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Խոսքը Ուկրանիայում տիրող իրավիճակի մասին է։ Դա միայն մեր ներազգային հարց չէր։ Բայց մի ավելի կարևոր հարց էլ կա․ իրենք խոսում են այս իշխանությանը հեռացնելու մասին, նման բան մենք տեսել ենք չորս տարի առաջ, և այն ժամանակ զուգահեռաբար ասում էին, որ երկիրը պետք է պատկանի քաղաքացիներին, դրա համար ես մի քանի շաբաթ աջակցեցի Նիկոլին, բայց տեսա, որ դա Նիկոլը որպես ցուցանակ է օգտագործում։ Մենք երբ ընդունում էինք, որ Նիկոլը հասունացել է, հասել է այն գաղափարին, որ մենք ենք տերը մեր երկրի, ես կարծում էի, որ պետք է իրեն աջակցել։ Հետո ես տեսա, որ, չէ՛, դա իր համար ընդամենը լավ օգտագործվող կարգախոս է, մինչդեռ ինքը ուզում էր երկրում ոչ թե բարեփոխումներ անել այլ գալ իշխանության։

Հիմա ես ուզում եմ երկրում բարեփոխումներ, ուզել եմ հիսուն տարի առաջ, երեսուն տարի առաջ, և այսօր լավագույն ճանապարհը համարում եմ բացարձակ ժողովրդավարության ճանապարհի որդեգրումը։ Նախագիծն էլ գրված տրված է։ Նրանք չեն ուզում հասկանալ, որ տասնհինգ թվականին ընդունված Սահմանադրությունն է բոլոր բացասական երևույթների հիմնական պատճառը, այսինքն՝ անվերահսկելի, միանձնյա, միատարր իշխանության անպատասխանատու և անվերահսկելի գործունեությունը և դա փոխելու նախագիծը։ Ընդդիմությունը խոսում է ժամանակավոր պրոֆեսիոնալ կառավարության ձևավորման մասին, բայց ամբողջ աշխարհում նման բան չկա։ Բացի այն, որ ես եղել եմ սովետական միության ժողովրդագրական շարժումների առաջնորդը։ Ես գտել եմ բացարձակ ժողովրդավարության մոդելը, որի նախագիծը արդեն տվել եմ։ Սրանք ճիշտ էին, երբ նախնական փուլում տարիներ առաջ թերագնահատում էին Ռուսաստանի կայսերապաշտական հակումները, և կարծում են, թե իրենց ճիշտ դրսևորմամբ՝ իրենց կայսերապաշտական տրամադրությունները կարող են որոշակի ուղղություն ստանալ»,- ասաց Հայրիկյանը՝ անդրադառնալով ընդդիմության իշխանության գալու դեպքում կատարվելիք անելիքներին։

Պատասխանելով այն հարցին, թե ըստ նրա՝ ով է կանգնած այս շարժման հետևում, Հայրիկյանը ասաց. «Այս շարժմանը չկա միատարր առաջնորդ, որ հստակ ներկայացնում է իրենց ծրագրերը։ Նրանք խոսում են՝ ընդհանուր դժգոհություն արտահայտելով իրավիճակի վերաբերյալ, բայց հստակ ծրագրեր ներկայացված չեն, իսկ եթե աշխարհի կողմից միջազգային անդորրը վրդովող և աշխարհի կողմից թշնամի ճանաչված ռուսական իշխանությունները կարող են ցանկալի համարվել Հայաստանի քաղաքական ընդդիմության կողմից, դա արդեն Հայաստանի հանդեպ ռազմավարական բնույթի սխալ քայլ է։ Պատկերացրեք՝ եթե քաղաքակիրթ աշխարհը հրաժարվեր ոչ միայն բարոյական աջակցությունից, այլ նաև նյութական, մենք շատ խայտառակ վիճակում կլինեինք հիմա։ 44-oրյա պատերազմի, հիմա էլ ուկրաինական պատերազմի օրինակը ցույց տվեց, որ աշխարհը թևակոխել է մի փուլ, որտեղ ուժը կարող է ինչ-որ կամայականություններ դրսևորել, և նույնիսկ շատ վտանգավոր։ Եթե Ուկրաինան կարողանում է դրան դիմակայել, Հայաստանի համար դա կարող է լինել բախտորոշ։ Հայաստանում գոնե ընդդիմադիր ուժերը պետք է ներկայանան նոր որակով։ Այսինքն՝ քաղաքակիրթ աշխարհի հետ չհակադրվելու Նիկոլի այս վերջին դրսևորումներում նրանք պետք է Նիկոլին գերազանցեն։ Եթե դու այս տոտալիտարիզմի և աշխարհատիրական տրամադրությունների դրսևորման պահին խոսում ես ժողովրդավարությունից, դու հաստատ որակ ես ներկայացնում, ազգիդ համար կարևոր որակ»։
adv_banner

Ամենից շատ դիտված

22:00 Երեխաների աղմուկի մեջ էլ լսելի են թշնամու զինվորների ձայները, բոլորը սարսափում են․ Աճարկուտի բնակիչ
15:26 Վանդալիզմ՝ Երևանում. Դավիթաշենում հիմքից կտրել են 45 հսկայական ու առողջ բարդիներ. shamshyan.com
17:00 Ծնողները բողոքում են՝ Գորիսի դպրոցներում ծեծում և հայհոյում են աշակերտներին, տնօրենները հերքում են
21:30 «Մուծված» տնօրեններ, «լյուբիմչիկներ», սխալ որոշումներ, ապօրինի պաշտոնավարում․ ԿԶՆԱԿ-ի պերճանքն ու թշվառությունը
22:38 Ինչո՞ւ են լարվել Մակրոն-Փաշինյան երկկողմ հարաբերությունները․ քաղաքագետի պարզաբանումը
09:53 Գեղարքունիքի մարզում հիվանդանոց տեղափոխված հղի կնոջ պտուղը ծննդաբերությունից հետո գտնվել է մահացած վիճակում․ shamshyan.com
12:47 Հորս հատուկ խցում են տեղավորել. 48 ժամ թույլ չեն տվել ջուր խմել, ստիպել են մնալ ոտքի վրա. Ռուբեն Վարդանյանի որդի
11:42 Լյուբով Ուսպենսկայայի դուստրն անհետացել է
11:52 Պետրոս Ղազարյանի նման «մեկնաբանների» աշխատանքի հետևանքով Հ1-ի եթերը վերածվում է «քուչի բազարի»․ Սողոմոնյան
09:00 Սկսվում է քարոզչական պայքարը․ հաղթանակի շանս կա