Ներքին 4 տարի առաջ - 10:42 12-07-2022

Հին ձեռագրերի կողքին ներկայացվում է ժամանակակից արվեստ. բացառիկ ցուցահանդես՝ Մատենադարանում

Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կբացվի անվանի արվեստագետ, «Պողոսյան հիմնադրամի» համանախագահ Ժան Պողոսյանի «Երկխոսություն» ցուցահանդեսը, որի համադրողն իտալացի հայտնի արվեստաբան Բրունո Կորան է:

Մատենադարանից հայտնում են, որ ցուցահանդեսը բացառիկ է նրանով, որ առաջին անգամ Մատենադարանում հին ձեռագրերի կողքին ներկայացվում է ժամանակակից արվեստ, որի առանցքում դարձյալ գիրքն է, ինչի շնորհիվ էլ հնարավոր է եղել ստեղծել այն կամուրջը, որը միավորել է ժամանակակից արվեստագետի ստեղծագործությունները միջնադարյան ձեռագրերի հետ: Պողոսյանի՝ գրքի ձևով արված մեծաթիվ աշխատանքները երկխոսում են Մատենադարանում պահվող և ցուցադրվող ձեռագիր մատյանների հետ և ներդաշնակորեն ներկայանում կողք կողքի։

Պողոսյանի արվեստի առանձնահատկությունը կրակի կիրառումն է իր աշխատանքներում: Կրակը նրա ընտրած գեղարվեստական լեզուն է, որով նա ստեղծագործում է կտավի, թղթի, գրքի, պլաստիկական զանգվածի վրա: Արվեստագետն օգտագործում է տարբեր նյութեր, այդ թվում՝ ջրաներկ, ածուխ, յուղ, գունանյութեր և ակրիլային ներկեր:

Մատենադարանում կազմակերպված ցուցահանդեսում ներկայացվում են հետևյալ ստեղծագործությունների շարքերը՝ Livres-objet brulés-Այրված գիրք-առարկա (2012-2020), Exultet-Ցնծություն (2014-2016), Fans-Հովհարներ (2014-2020), Livres reliés – Կոշտ կազմով գրքեր (2012-2020), Abstract Writing- Վերացական գրքեր (2016-2021), Sculptures - Քանդակներ (2007-2020) և այլ գործեր:

«Այս ցուցահանդեսը մի նոր փորձառություն է՝ ներկայացնելու հինն ու նորը մի հարկի ներքո, ցույց տալու, որ մարդկության ու նրա ստեղծած ժառանգության հիշողությունն իր մեջ ամփոփող գիրքը կարող է ներկայանալ գեղարվեստական տարբեր միջոցներով»,- նշված է ցուցահանդեսի մասին տեղեկության մեջ։

«Երկխոսություն» ցուցահանդեսն այցելուների համար բաց է լինելու մինչև 2022 թ. հոկտեմբերի 8-ը:
Ժան Պողոսյանը աբստրակտ ոճի ժամանակակից արվեստագետ է, որի վերջին շրջանի ստեղծագործությունները ներկայացնում է տարբեր աստիճանի այրվածքների հետքեր: Կրակի ներգործությամբ Պողոսյանը շարունակ ներդաշնակություն է փնտրում։ Գիտակցելով, որ մարդը երբեք լիարժեք չի կարող սանձահարել բոցի և ծխի քաոսային շարժումը, նա մտնում է կրակի պարի մեջ և շարժվում նրա հետ միասին, մինչև որ որոշի կանգ առնել: Հենց այդ պահին է, որ նա զգում է, որ հասել է հավասարակշռության:

1949 թ. Հալեպում ծնված Ժան Պողոսյանը սերում է ոսկերիչների ընտանիքից: Ոսկերչության զուգահեռ ուսանել է Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանի տնտեսագիտություն և սոցիոլոգիայի ֆակուլտետում: 1975 թ. Լիբանանի քաղաքացիական պատերազմը Պողոսյանին ստիպում է նրան հեռանալ երկրից և բնակություն հաստատել Բելգիայում, որտեղ սովորում է Վատերմալ Բուաֆորի Գեղարվեստի ակադեմիայում՝ միաժամանակ շարունակելով ընտանեկան բիզնեսը: 1992 թ. իր եղբոր և հոր հետ հիմնում է Պողոսյան հիմնադրամը:

Պողոսյանն այն եզակի արվեստագետներից է, որը փորձարկումներ է անում կրակ և ծուխ կիրառելով»:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»