Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:30 30-07-2025

Հարսի անկողնապարկից մինչև սկուտեղներ․Հոռոմում հին հայկական կենցաղը ներկայացվում է նորովի

Մերի Հակոբյան

Լրագրող

Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչ Արմինե Դավթյանը տարիներ առաջ որոշել է կյանքի կոչել մի գաղափար՝ ծանոթացնել քաղաքացիներին իրենց նախնիների կենցաղին։ Ընտանիքի անդամների հետ միասին նա ստեղծել է թանգարան, որը ոչ միայն հնարավորություն է տալիս տեսնելու հայկական կենցաղային մշակույթի նմուշները, այլև ծառայում է որպես կրթական հարթակ։

Oragir.News-ի հետ զրույցում Արմինե Դավթյանը պատմեց, որ թանգարանում ներկայացված նմուշները ձեռք են բերվել բացառապես իրենց միջոցներով․ «Նվերներ չենք ստացել, ամեն ինչ ձեռք ենք բերել մեր հաշվին։ Այստեղ կարելի է տեսնել հին կենցաղային առարկաներ Հայաստանի տարբեր մարզերից, իսկ ամենաշատը Սյունիքի մարզից են»։

Նրա խոսքով՝ սկզբում իրերը հավաքում էին տան պայմաններում՝ որպես ընտանեկան հավաքածու, սակայն հետագայում որոշեցին թանգարան ստեղծել, որպեսզի այն ծառայի ամբողջ հանրությանը։

«Որոշեցինք, որ չլինի միայն անհատական հավաքածու, այլ հանրային ծառայություն, որը նաև պետք կգա մեր սերունդներին։ Թանգարանը պետք է լինի կրթական համալիր, կրթական օջախ, և ծառայի մեր ազգին։ Նմուշները բերված են Հայաստանի բոլոր տարածքներից։ Ունենք Արցախից բերված իրեր, Արևմտյան Հայաստանից գնված նմուշներ։ Շատ ունենք սկուտեղների հավաքածու։ Ճիշտ է՝ քանակով շատ են, բայց յուրաքանչյուրը տարբեր զարդանախշերով է ու տարբեր խորհրդանիշեր ունի։ Ունենք նաև կշեռքներ, սափորներ, աղամաններ։ Բազմազան հավաքածու է, որը ներկայացնում է հայկական կենցաղը ու մշակույթը։ Նմուշները մոտավորապես 17-րդ դարից մինչև 19-րդ դարն են»,- ասաց մեր զրուցակիցը։

Արմինեն հավելեց, որ թանգարանը կառուցելիս ջանք չեն խնայել այցելուների վրա տպավորություն գործելու համար։ Նա պատմեց նաև հավաքածուի իրերից մեկի՝ անկողնապարկի մասին, որը հարսնացուները գործում էին ամուսնությունից առաջ․

«Այցելուներին ես ինքս եմ ծանոթացնում, որովհետև գրեթե բոլոր իրերի պատմությունը գիտեմ։ Սա, օրինակ, անկողնապարկ է։ Դրա մեջ դրվել է հարսի օժիտը։ Ամուսնացող աղջիկը պետք է այն սեփական ձեռքերով գործեր։ Նա պետք է պատրաստեր նաև 15 կտոր գործվածք՝ կարպետ, անկողնապարկ և այլն։ Դա հետաքրքիր ավանդույթ էր, որը վկայում է մեր նախնիների հմտությունների մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում։
Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա