Ներքին 4 տարի առաջ - 10:46 07-07-2022

Անչափահասների և կերակրող մայրերի համար պատժախուցը՝ որպես պատժի միջոց, կբացառվի. փոխնախարար

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում են «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Ձերբակալված ու կալանավորված անձանց մասին» օրենքի նախագխերը։ Հիմնական զեկուցողն է արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը։

Նախագծերով առաջարկվում է ձերբակալված և կալանավորված անձանց պահելու օրենքում հստակեցնել կալանավորված անձանց հոգեբանական և հոգեթերապևտիկ աջակցություն ստանալու իրավունքը, ինչը միտված է նաև առողջության իրավունքի արդյունավետ իրականացման համար նախադրյալներ ստեղծելուն։

«Առաջարկում ենք վերացնել ինքնավնասման համար կարգապահական տույժ կիրառելու իրավական հնարավորությունը և բացառում անչափահասների և կերակրող մայրերի նկատմամբ պատժախուցը որպես պատժի միջոց կիրառելու հնարավորությունը»։

Նախագիծը հանձաժողովի անդամների հինգ կողմ ձայների մեծամասնությամբ հավանության արժանացավ։