Արտաքին 5 տարի առաջ - 09:28 20-07-2021

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս կրծքով կերակրող մայրերին պատվաստվել COVID-19-ի դեմ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տվել կերակրող մայրերին պատվաստվել կորոնավիրուսային վարակի դեմ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ ԱՀԿ իմունիզացիայի ռազմավարական խորհրդատվական խմբի՝ երեխաներն այդպիսի դեպքերում ոչ միայն վտանգված չեն, այլև կարող են նույնիսկ պաշտպանություն ստանալ պատվաստանյութից, որով պատվաստվում են իրենց մայրերը: Հետևաբար մասնագետները խորհուրդ չեն տալիս դադարեցնել կրծքով կերակրումը պատվաստումների պատճառով:

Բացի դրանից՝ ԱՀԿ-ն խորհուրդ է տվել կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումների առաջնային խմբերից մեկում ներառել հղի կանանց և ուղեկցող հիվանդություններով երեխաներին, քանի որ հղիները հիվանդության ծանր ընթացքի ավելի մեծ ռիսկի են ենթարկվում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
16:38 6 երեխա, 30 քմ տուն և 100 000 դրամ վարձ. Սոցապը բազմազավակ մորը զրկել է նպաստից
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը