Արտաքին 40 րոպե առաջ - 23:16 22-10-2026

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին, որը ներառում է եռամյա գործողությունների ծրագիր՝ նախատեսելով համագործակցության ընդլայնում առևտրի, էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համատեղ հայտարարությունը։
Ըստ հայտարարության՝ եռամյա ծրագիրն ընդգրկում է համագործակցության չորս ոլորտ։

Կողմերը մտադիր են աշխատել ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման ուղղությամբ, ինչպես նաև ընդլայնել առևտուրն ու ներդրումները՝ այդ թվում էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ավիատիեզերական ոլորտի և արհեստական ​​բանականության բնագավառներում։

Էներգետիկայի ոլորտում երկրները պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը հեղուկ բնական գազի, միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման և վերականգնվող էներգիայի աղբյուրների, ինչպես նաև կարևորագույն հանքանյութերի կայուն արդյունահանման և մատակարարման շղթաների շուրջ։

Պաշտպանության ոլորտում Կանադան և Թուրքիան մտադիր են ամրապնդել իրենց ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում, ինչպես նաև համագործակցությունը՝ ուղղված Եվրաատլանտյան տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղության ու անվտանգության պահպանմանը, այդ թվում՝ Ուկրաինայում, Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Գազայի հատվածում։ Կողմերը նաև ողջունել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում գործընկերության վերաբերյալ հուշագրի ստորագրումը։

Բացի այդ, երկրները պայմանավորվել են անցկացնել ամենամյա ռազմավարական երկխոսություն, ինչպես նաև շարունակել ռազմաքաղաքական խորհրդակցությունները և համագործակցությունը հակաահաբեկչական հարցերի շուրջ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին