Արտաքին 5 տարի առաջ - 21:53 01-06-2021

ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս սահմանափակումներ կիրառել նոր թռչնագրիպի վարակվածության դեպքի առիթով

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարևիչը ասել է, որ ԱՀԿ-ն գնահատում է մարդկանց մոտ թռչնագրիպի նոր շտամի ռիսկերը: Այս մասին նա հայտնել է ՌԻԱ Նովոստիին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանում մի մարդ վարակվել է H10N3 թռչնագրիպով: Ապրիլի վերջին Չժենցզյան քաղաքից 41-ամյա մի տղամարդ այցելել է բժշկի՝ բողոքելով ջերմությունից և ինքազգացողության վատացումից: Մասնագետը որոշել է հոսպիտալացնել հիվանդին: Մայիսի 28-ին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման չինական կենտրոնը կատարել է անհրաժեշտ հետազոտությունները և պարզել, որ տղամարդը հիվանդ է H10N3- ով: Այս պահին վարակված անձը գրեթե ապաքինվել է: Նրա հետ շփված բոլոր մարդիկ գտնվում են բժշկական հսկողության ներքո:

Յազարևիչի խոսքով՝ կազմակերպությունը Համաճարակաբանության գլոբալ հսկողության և արձագանքման համակարգի (GISRS) միջոցով անընդհատ վերահսկում է գրիպի վիրուսները, ներառյալ այն վիրուսները, որոնք կարող են վերաճել համաճարակի:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ ԱՀԿ-ն չինական իշխանությունների և GISRS–ի գործընկերների հետ աշխատում է H10N3 թռչնագրիպի մարդկային դեպքի հետ կապված հետագա գնահատման և բնութագրման ուղղությամբ:

Նա նշել է, որ այս շտամը պարբերաբար հայտնաբերվել է կենդանիների շուկայում՝ թռչունների շրջանում, դեռևս 2002 թ.։

«Քանի դեռ թռչնագրիպի վիրուսները շրջանառվում են թռչունների շրջանում, զարմանալի չէ մարդու սպորադիկ վարակը թռչնագրիպով, ինչը հիշեցում է մեզ գրիպի համաճարակի շարունակական սպառնալիքի մասին»,- ասել է Յազարևիչը:

Նա նաև հավելել է, որ ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս հատուկ զննում անցկացնել մուտքի կետերում և ճանապարհորդության կամ առևտրի որևէ սահմանափակում մտցնել:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել