Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 13:39 06-07-2022

Ֆինլանդիայում ստեղծվել է առաջին արդյունաբերական ավազե մարտկոցը

Ֆիննական Polar Night Energy ընկերության մշակումն ի վիճակի է վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիան պահել մինչև մի քանի ամիս, գրում է BBC-ին։

Բարձր ամբարի ներսում 100 տոննա շինարարական ավազ կա։ Ավազե մարտկոցն աշխատում է դիմադրողական ջեռուցման սկզբունքով՝ գործընթաց, որի ժամանակ ջերմային էներգիան արտադրվում է հատուկ հաղորդիչով էլեկտրական հոսանք անցկացնելու միջոցով: Այս դեպքում տաքացվում է օդը, որն այնուհետեւ ջերմափոխանակիչի խողովակներով ուղղվում է դեպի ավազը: Ավազի հալման բարձր ջերմաստիճանն այս նյութի առավելությունն է, որի շնորհիվ ավազե մարտկոցը էներգիա կուտակելու հսկայական ներուժ է ձեռքբերում։ Բացի այդ, էներգիայի նման աղբյուրը ավելի էժան է, քան լիթիումից և կոբալտից պատրաստվածները:

Այսօր Polar Night Energy-ի նորույթը սնուցում է տեղական ջեռուցման համակարգը: Ըստ ստեղծողների, ջերմափոխանակիչի տաք օդը կարող է օգտագործվել նաև ջուր տաքացնելու համար։