Մամուլ 4 տարի առաջ - 08:05 06-07-2022

Ովքեր և ինչու պարգևատրվեցին. Հրապարակ


«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին շնորհեց արդարադատության գեներալ-մայորի կոչում։ Արարատի մարզում հասարակ քննիչից՝ պատգամավոր, ապա ՔԿԾ պետ դարձած Ատոմյանը, պարզվում է, պարգեւատրվել է հունիսի 12-ին Փաշինյանի՝ Արարատի մարզ կատարած այցը կազմակերպելու եւ ջերմ ընդունելություն բեմադրելու համար։ Ատոմյանը գործի է դրել պաշտոնական լծակները եւ «զոնի խարոշիների» օգնությամբ «մասովկա» է ապահովել։
Հիշենք, որ Փաշինյանին այդ այցի ժամանակ կրնկակոխ ուղեկցում էր Ատոմյանը, ով ժամանակին նույն ժրաջանությամբ ծառայում էր Ավշարի Գրիգորյաններին։ Երեկ գեներալ-մայորի կոչում ստացավ նաեւ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, որն անձամբ խրախուսում էր դիմադրության շարժման ընթացքում ոստիկանների գործադրած բռնությունները եւ սեռական հայհոյանքներ հնչեցնում ընդդիմադիրների հասցեին։ Պարգեւատրվեց նաեւ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, որը տասնյակ ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական գործեր է «կարել»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից