Մամուլ 7 ամիս առաջ - 09:13 25-11-2025

ՔՊ-ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է ․ Նոյեմբերի 30-ին կավարտվի ՔՊ ընտրացուցակում առաջադրվելու ժամկետը: Մեզ ասացին, որ արդեն մի քանի տասնյակ թեկնածուներ են առաջադրվել, որոնց մեջ շարքային կուսակցականներ էլ կան։ Օրինակ, իշխանական կայքի երբեմնի լրագրող Դավիթ Լեւոնյանը, որը Բագրատ սրբազանի հասցեին կեղծ մեղադրանքներ էր հնչեցրել։ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանին երեկ հարցրինք` ինքն է՞լ է առաջադրվել։ Ասաց, որ չի շտապում` դեռ չի առաջադրվել: Ասում են՝ ցանկություն չունեք։ «Ո՞վ է նման բան ասում, ես դեռ մտածում եմ, դեռ շատ ժամանակ ունեմ»։

Ավելի ուշ մեզ ասացին, որ Գ. Մելքոնյանը նախ ՔՊ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել, որ 1.5 միլիոն դրամի փոխարեն 500 հազար վճարի՝ իր թեկնածությունը գրանցելու համար: Ինչպես հայտնի է, ՔՊ ընտրացուցակի թեկնածուները պարտադիր պետք է մուծվեն․ ՔՊ անդամները՝ 500 հազար, ոչ անդամները` մեկուկես միլիոն դրամ: Բացի դա, Մելքոնյանը ենթադրում է, որ ՔՊ անդամ լինելը ցուցակում անցողիկ տեղում լինելու շանսերը մեծացնում է։

Բանն այն է, որ ՔՊ-ում կարծում են, թե կուսակցության անդամները պետք է խրախուսվեն, ի տարբերություն իրենց թիմին չմիացածների։ Մեզ ասացին, որ նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանն էլ է ՔՊ-ական դարձել ու առաջադրվել, իսկ Շիրակ Թորոսյանն ու Խաչատուր Սուքիասյանը չեն առաջադրվել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 25 11․ 25 թ

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից