Ավելին 3 տարի առաջ - 18:20 05-07-2022

McDonald's-ը դադարեցրել է աշխատանքը Ղազախստանում

Ղազախստանում McDonald's ցանցի բոլոր ռեստորանները դադարեցրել են աշխատանքը: Համապատասխան հայտարարությունը հայտնվել է ընկերության Instagram-ում։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ կասեցումը տեղի է ունեցել «տեխնիկական պատճառներով»՝ օպերատորի կողմից պետական գանձարանի տվյալների խնդիրների պատճառով: Թե երբ կվերաբացվեն ռեստորանները՝ չի հստակեցվում:

McDonald's-ը Ղազախստանում գործում է 2016 թվականից։ 2022 թվականի գարնան դրությամբ երկրի 6 քաղաքներում կար 23 ռեստորան։