Ներքին 4 տարի առաջ - 15:57 04-07-2022

Նոր օրենքի պատճառով Հայաստանում ծաղկում է վաշխառությունը

Ուժի մեջ է մտել անկանխիկ գործառնությունների մասին օրենքը, ըստ որի՝ կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը՝ 300 հազար դրամը գերազանցող գործարքները, իսկ ֆիզիկական անձանց միջեւ կատարվող 500 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացնեն բացառապես անկանխիկ եղանակով։ Այս օրենքը տարածվում է նաև գրավատնային գործունեության վրա։ Գրավատներ հիմնականում դիմում են այն մարդիկ, ովքեր տարբեր առողջապահական խնդիրներից դրդված, հաճախ նաև դեղորայքի ձեռք բերման հետ կապված՝ խնդիր ունեն արագ գումար գտնելու, և ինչ-որ իրեր գրավատներում գրավ դնելով՝ ձեռք են բերում այն։

Բայց հիմա, կապված քարտային փոխանցման հետ, այդ գործընթացը երկարում է, քանի որ բնակչության մի մասը չունի բանկային քարտ, որի վրա կարելի է փոխանցում անել, իսկ եթե շաբաթվա վերջին օրերն են՝ ոչ աշխատանքային, ուրեմն մարդը պետք է սպասի մի քանի օր ևս, որ կարողանա գումարը կանխիկացնել։ Այսինքն՝ կարելի է ասել, որ ընդունել են մի օրենք, որի իրացումը խանգարում է գրավատներին կատարել իրենց գլխավոր գործառույթը և մարդկանց րոպեների ընթացքում տրամադրել կանխիկ գումար։

Համացանցում կան տարբեր հայտարարություններ, որոնք տարբեր իրերի գրավադրմամբ շատ արագ՝ հաշված րոպեների ընթացքում, տրամադրում են գումար կանխիկ եղանակով, այսինքն՝ օրենքը ընդունել են, բայց չեն կարողանում նորմալ վերահսկողություն սահմանել և համացանցային տիրույթում գործող գրավատնային կազմակերպությունները նույն ձևով շարունակում են իրենց գործառույթն իրականացել։ Oragir.news-ը կապ հաստատեց համացանցով հայտարարություններ տարածող մի քանի գրավատների հետ, ովքեր առանց ինչ-որ խնդրի՝ իրերի՝ հեռախոսների, համակարգիչների, ոսկու գրավադրմամբ հաշված րոպեների և ժամերի ընթացքում պատրաստ են տրամադրել գումար։

Առաջին կազմակերպության աշխատակիցը, որի հետ խոսեցինք՝ չներկայանալով որպես լրագրող, ասաց. «Գրավով վարկեր ենք մենք տրամադրում՝ հեռախոս, ոսկի, նոթբուք, տալիս ես, մի հինգ րոպեում ձևակերպում, տալիս ենք»։ Իսկ մեր այն հարցին ի պատասխան, թե գումարը կանխիկ են տալիս, թե քարտին եք փոխանցում, ասացին․ «Նայած ինչ գումարի մասին է խոսքը, ի՞նչ ապրանք եք ուզում գրավ դնել, մինչև 80000 տրամադրում ենք կանխիկ»։

Իրերի գրավադրմամբ գումար տրամադրող մեկ ուրիշ ընկերությունից էլ ասացին. «Նույն օրն ենք տրամադրում գումար, բայց գումարի տրամադրումը կախված է Ձեր վարկային պատմությունից»։ Հարցին, թե փոխանցումը իրականացվում է կանխիկ, թե անկանխիկ եղանակով, ասացին. «Չէ՛, կանխիկ է, ի՞նչ քարտային, անկախ գումարի չափից»։

Երրորդ կազմակերպության աշխատակիցը, ում հետ խոսեցինք թեմայի շուրջ, հայտնեց, որ գումարը տրամադրում են կանխիկ եղղանակով, միայն թե մի քանի օրվա ընթացքում։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
12:18 Փաստացի զրկում՝ քաղաքացիությունից. Պուտինը ստորագրել է արտագաղթողների դեմ նոր օրենքը
14:25 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, դստերն ու փեսային բնակարան են նվիրել
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
14:57 Սիլվա Հակոբյանը ցավալի կորստի մասին է հայտնել
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը
19:37 Երևանի Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել է շուրջ 34 քարաշեն սենյակներից բաղկացած հնագույն համալիր
21:22 Ալեքսանդր Բաբասյանն ու կինը՝ Շողերը, հանգստից նոր լուսանկարներ են հրապարակել
20:07 Կառավարությունն իրականացրել է վիճելի գնում՝ միջազգային աճուրդից ձեռք բերված իրը ներկայացնելով որպես հայկական մշակութային ժառանգության նմուշ