Մամուլ 4 տարի առաջ - 07:47 28-06-2022

Ջհանգիրյանը գունեղ արտահայտություններ է օգտագործել Նիկոլ Փաշինյանի հասցեին.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գագիկ Ջհանգիրյանը Հանրայինի եթերում օրեր առաջ մարտահրավեր հնչեցրեց` ուղղված Ռուբեն Վարդազարյանին՝ թող հրապարակի ողջ ձայնագրությունը, որը մոտ երկուսուկես ժամ է։ Այնտեղ շատ բան իր շահերից չի բխում, եւ, մեր տեղեկություններով, ձայնագրության ամբողջական հրապարակումը կարող է հենց իր` Ջհանգիրյանի համար կործանարար լինել: Լավատեղյակ աղբյուրը պատմեց, որ զրույցի մյուս մասերում նա ոչ պակաս գունեղ արտահայտություններ է օգտագործել Նիկոլ Փաշինյանի հասցեին:

Վարդազարյանը, ըստ էության, խնայել է նրան՝ դա չհրապարակելով։ Բայց ամենաուշագրավը Հոկտեմբերի 27-ի մասն է: Մեր աղբյուրը չմանրամասնեց, թե ինչ է ասել, իսկ Վարդազարյանը չի պատասխանում զանգերին, որ ուղղեինք այդ հարցը: Ինչ վերաբերում է Ջհանգիրյանին, վերջինս վիրահատվել է, թեեւ եթե կարողանայինք մեկնաբանություն ստանալ, թերեւս կասեր, որ Վարդազարյանին «կտեր» է տվել:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը