Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 13:49 30-11-2025

Նիկոլ, դավաճան. ոստիկանները քաղաքացուն հեռացրին՝ Փաշինյանի հասցեին հնչեցրած խոսքի համար

Սուրբ Սարգիս եկեղեցու բակում պատարագից հետո հավաքվածները վանկարկում էին Նիկոլ Փաշինյանի անունը՝ «Նիկոլ վարչապետ»:

Քաղաքացիներից մեկը գոռաց. «Նիկոլ, դավաճան», ինչից հետո նրան հեռացրին տարածքից:

«Պարզապես գոռացի՝ Նիկոլ, դավաճան, սրիկաներ, ոստիկանները ուղեկցեցին դեպի էս կողմ, ասեցին՝ էդքանի դեմը չենք կարող առնել»,- լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքացին:

Նա հավելեց, որ այստեղ զարմանալու ոչինչ չկա, քանի որ այսպես կոչված վարչապետը չի ընդունում Կաթողիկոսին. «Սա ուղղակի խայտառակություն է»:

Մանրամասները՝ տեսանյութում: