Արտաքին 4 տարի առաջ - 15:27 27-06-2022

Կրեմլը համաձայն չէ «Ռուսաստանում դեֆոլտի» մասին հայտարարությանը. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը համաձայն չէ ամերիկյան կողմի այն պնդմանը, թե Ռուսաստանի Դաշնությունում դեֆոլտ է սկսվել։

Պեսկովը նաև մեկնաբանել է CNN հեռուստաալիքի հաղորդագրությունն այն մասին, որ ԱՄՆ-ը պատրաստ է Ուկրաինային մատակարարել միջին և մեծ հեռահարության հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգեր:

Նա նշել է, որ Վաշինգտոնն այս մասին չի ծանուցել Մոսկվային։

«Ոչ, ոչ մի ծանուցում չի եղել։ Ինչ վերաբերում է շահերի պաշտպանությանն ուղղված գործողություններին, դրանք ձեռնարկվում են մշտական հիմունքներով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա նաեւ հավելել է, որ Մոսկվան հետևում է Գերմանիայում G7-ի գագաթնաժողովում տեղի ունեցողին։

Ամենից շատ դիտված

13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը