Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
copy image url

Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Արտաքին 3 տարի առաջ - 10:05 27-06-2022
Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, քանի որ դա կհարվածի երկրի տնտեսությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը, որի խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք հայտարարել ենք, որ չենք միանալու պատժամիջոցներին, քանի որ դա բխում է մեր տնտեսական շահերից, մենք կախված ենք էներգիայի արտաքին աղբյուրներից»,- ասել է Քալինը։

Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը նշել է, որ Անկարան «բաց հայտարարել է» իր դիրքորոշումը արևմտյան երկրներին, և նրանց կողմից «ըմբռնում կա»։

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն առաջին հերթին կհարվածեն Թուրքիայի տնտեսությանը, իսկ մենք, իհարկե, դա չենք ուզում»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
13:55 Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել. երկու հոգու տեղափոխել են ոստիկանության բաժին
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
12:41 Դասալիքը սպանել է ընկերուհուն վարորդական իրավունք ստանալու փորձի համար