Արտաքին 4 տարի առաջ - 20:02 26-06-2022

Պուտինը պատերազմից ի վեր առաջին անգամ ուղևորության կմեկնի արտերկիր


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կայցելի Տաջիկստան, ապա Թուրքմենստան, հայտնել են «Ռոսսիա1» հեռուստաալիքի եթերում։

Նշվում է, որ ՌԴ ղեկավարը նախ Դուշանբեում «մեծ բանակցություններ կվարի Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ»։ Այնուհետ Պուտինը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու «Կասպյան հնգյակի» գագաթնաժողովին, որի կազմում են Ադրբեջանը, Ղազախստանը, Ռուսաստանը, Թուրքմենստանը և Իրանը։

Միջին Ասիա ուղևորությունը կլինի Ռուսաստանի ղեկավարի առաջին արտասահմանյան ուղևորությունը պատերազմի մեկնարկից ի վեր։ Ռուսաստան վերադառնալուց հետո՝ հունիսի 30-ին, Պուտինը կհանդիպի Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ, որը ՌԴ նախագահի հետ բանակցություններից մեկ օր առաջ կհանդիպի Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։

Ամենից շատ դիտված

13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
13:35 Երևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին
14:35 Տարադրամի փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
15:00 Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը