Արտաքին 4 տարի առաջ - 21:47 23-06-2022

Մենք կցանկանայինք ձեր իշխանությունների աջակցությունը. Զելենսկին՝ իսրայելցի ուսանողներին

Վլադիմիր Զելենսկին, իսրայելական համալսարանների շուրջ 20.000 ուսանողների և դասախոսների լսարանի առջև առցանց ելույթում ասել է, որ կցանկանար Ուկրաինային աջակցություն տեսնել Իսրայելի կառավարության և ոչ միայն հասարակության կողմից:

«Ես անչափ շնորհակալ եմ Իսրայելի ժողովրդին, շնորհակալ եմ ձեզ անկեղծ, զգացմունքային աջակցության համար, ուկրաինական դրոշների համար, որոնք հայտնվեցին Իսրայելի փողոցներում: Մենք բոլորս տեսնում ենք դա, բոլորս գնահատում ենք դա... Ես շնորհակալ եմ ձեր ժողովրդին, բայց մենք կցանկանայինք ձեր իշխանությունների աջակցությունը»,- բացատրել է նա։

Նա օրինակ է բերել Լյուքսեմբուրգը, որն Ուկրաինային օգնություն է փոխանցել իր պաշտպանական բյուջեի 15%-ի չափով, Բալթյան երկրներից օգնությունը, որոնք մեծ պաշտպանական բյուջեներ չունեն, և Իռլանդիայի կողմից ուկրաինացի փախստականների ընդունումը։

Զելենսկին նշել է, որ Իսրայելը, ցավոք, դեռ չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ այնուամենայնիվ շնորհակալություն հայտնելով Ուկրաինային ուղարկած դեղամիջոցների համար:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել

Ձեզ գուցե հետաքրքրի