Արտաքին 3 տարի առաջ - 09:05 21-06-2022

Իսրայելում մտադիր են ցրել խորհրդարանը և նոր ընտրություններ անցկացնել

Իսրայելի իշխող կոալիցիան մտադիր է ցրել խորհրդարանը և նոր ընտրություններ նշանակել, հաղորդում է The New York Times-ը։ Հաջորդ շաբաթ Քնեսեթում տեղի կունենա ինքնալուծարման քվեարկությունը։ Եթե ​​առաջարկն ընդունվի, ապա աշնանը Իսրայելում կանցկացվեն վերջին երեք տարում արդեն հինգերորդ խորհրդարանական ընտրությունները։

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը և արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը 2021թ․-ի հունիսին կոալիցիոն համաձայնության էին եկել, որ առաջին երկու տարին վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Բենեթը, որից հետո, ռոտացիոն կարգով, այդ պաշտոնում նրան կփոխարինի Լապիդը։ Սակայն շարունակվող խորհրդարանական ճգնաժամի պայմաններում երկու առաջնորդներն էլ դժվար թե կարողանան պահպանել իրենց պայմանավորվածությունները:

Ներկայիս կառավարությունն ի սկզբանե քննադատության է ենթարկվել. այն կազմված է ութ կուսակցությունների, այդ թվում՝ ծայրահեղ աջերի և ծայրահեղ ձախերի, կենտրոնամետների, կրոնական կուսակցությունների և արաբական խմբերի ներկայացուցիչներից: Խորհրդարանին հաջողվել է ընդունել երկրի նոր բյուջեն, նշանակումներ կատարել առանցքային պաշտոններում և բարելավել հարաբերությունները արաբական աշխարհի պետությունների հետ։ Սակայն, այնուամենայնիվ, Քնեսեթի անդամների միջև պարբերաբար հակասություններ են առաջանում պետության և կրոնի, Իսրայելի արաբ բնակչության իրավունքների և Հորդանան գետի արևմտյան ափի վիճելի տարածքներում վարվող քաղաքականության շուրջ:

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից