Արտաքին 4 տարի առաջ - 13:04 19-06-2022

Ավելի քան 300 հազար ուկրաինացի երեխաներ են տարհանվել Ռուսաստան․ ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայից Ռուսաստան տեղափոխված երեխաների թիվը՝ անչափահասների բռնի տեղահանման վերաբերյալ Կիևի մտահոգությունների ֆոնին։ Պարզվել է, որ դա մեկուկես անգամ մեծ է վերջերս նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարած թվից։

ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Միխայիլ Միզինցևը ճեպազրույցի ժամանակ ասել է․ «Հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր տարհանվել է ընդհանուր առմամբ 1․936․911 մարդ, որից 307․423-ը երեխաներ են»։ (Վերջին 24 ժամվա ընթացքում, ըստ նրա, «Ուկրաինայի վտանգավոր շրջաններից» և «Դոնբասի հանրապետությունից» ՌԴ տարածք է տարհանվել 29733 մարդ, այդ թվում՝ 3502 երեխա)։

Արդեն մի քանի ամիս է, որ Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ են հնչում կապված Ուկրաինայի քաղաքացիների, այդ թվում՝ երեխաների բռնի տարհանման հետ։ Ռուսաստանը հերքում է դա, այդ թվում՝ ՄԱԿ-ի մակարդակով։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել