Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 11:09 18-06-2022

Ուկրաինայում անհետացած ամերիկացի վարձկանների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվել

Համառուսաստանյան պետական ​​հեռուստառադիոհեռարձակման ընկերության և RT հեռուստաալիքի, ինչպես նաև «Իզվեստիա» պարբերականի թղթակիցները տեսանյութ են հրապարակել «ամերիկյան վարձկաններ» Ալեքսանդր Դրյուկեի և Էնդի Հյունի հետ, որոնք իբր գերի են ընկել Ուկրաինայում։

Տեսանյութերից մեկում Դրյուկեն և Հյունը ասում են, որ իրենք «դեմ են պատերազմին»։ Մեկ այլ տեսանյութում Հյունը խոսում է ուկրաինական բանակի «ոչ կոմպետենտության» և այն մասին, որ «ռուսները բավականին մարդասեր տղերք են» (հայտնի չէ, թե արդյոք նա իր կամքով է դա ասում)։ Թե որտեղ են այժմ ամերիկացիները, չի բացահայտվում։

Հունիսի 15-ին The Daily Telegraph բրիտանական պարբերականը հայտնել է, որ Դրյուկեն և Հյունը ձերբակալվել են՝ վկայակոչելով նրանց գործընկերներին: Պարբերականը նշել է, որ հաստատվելու դեպքում սա կլինի առաջին դեպքը, երբ Ուկրաինայում ԱՄՆ քաղաքացիներ են գերեվարվում։

Հունիսի 16-ին ԱՄՆ իշխանությունները հաստատեցին Դրյուկեի և Հյունի անհետացումը, ինչպես նաև հայտնեցին ԱՄՆ մեկ այլ քաղաքացու անհետացման մասին։ Նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ ամերիկյան իշխանությունները չգիտեն նրանց գտնվելու վայրը։ «Ուզում եմ կրկին ընդգծել, որ ամերիկացիները հիմա չպետք է գնան Ուկրաինա»,- հավելել է Բայդենը։
Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, 39-ամյա Ալեքսանդր Դրյուկեն և 27-ամյա Էնդի Հյունը երկուսն էլ ապրել են Ալաբամայում և նախկինում ծառայել են ծովային հետևակային կորպուսում:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ ռազմագերիների տեսանյութերի հրապարակումը (հատկապես եթե նրանց նվաստացնում են, ահաբեկում կամ ստիպում են բացահայտել իրենց անձնական տվյալները) խախտում է Ժնևի կոնվենցիան, որը մարդասիրական վերաբերմունք է պահանջում գերիների նկատմամբ։

Ամենից շատ դիտված

12:30 Հարսանիքի տորթը դեռ չէին հասցրել կտրել. մահացած 15-ամյա տղան հարսի քրոջ որդին էր, վարորդը` 17-ամյա պատանին, վիրավոր է
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
21:12 Ուկրաինացիները հարվшծել են Ախտուբինսկի ռազմական օդակայանին
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
20:57 Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի ռուսական սահմանի անցակետերը
20:42 Լամին Յամալը փոխել է խաղային համարը Անգլիայի դեմ խաղից առաջ