Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:41 18-06-2022

ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանը նոր վայրում կտեղակայվի․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանը նոր վայրում կտեղակայվի։ Խոսքը Բերդի մասին է, եւ այնտեղ եւս ռուսական զորքեր կլինեն։ Համապատասխան որոշումը կայացվել եւ ընդունվել է կառավարության երեկվա նիստում։ Խոսքը տեղակայման ու գործառնական նպատակով ռազմակայանի տեղաբաշխման կետերում փոփոխություններ անելու մասին է։
Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմաճակատի զինվորական կազմավորումների կազմում եւ ռազմակայանի տեղաբաշխված կետերի հասցեներում փոփոխություններ են տեղ գտել։ Այդ նպատակով Հայաստանն ու Ռուսաստանը արձանագրություն են ստորագրելու, որը նպատակ ունի ապահովել ռուսական զինվորական կազմավորումների կազմի փոփոխության արդյունքում նրանց գործունեության համար պայմանների ապահովումը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը