Ներքին 2 տարի առաջ - 14:38 23-08-2024

«Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի մասնաճյուղում կտեղակայվի նոր տիպային տեղեկատվական կենտրոն

ՀՀ կառավարության նիստում ընդունվել է որոշում՝ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին:

Որոշման ընդունումը պայմանավորված է ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց մասնաճյուղ այցելող բազմաթիվ զբոսաշրջիկների սպասարկման նպատակով տիպային տեղեկատվական կենտրոնի տեղադրման և ենթակառուցվածքների զարգացման ապահովման անհրաժեշտությամբ: Տեղեկատվական կենտրոնում կտեղակայվեն նաև տոմսավաճառի, հուշանվերների վաճառքի կրպակները և սանհանգույցը:

Նշենք, որ ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց մասնաճյուղ այցելող զբոսաշրջիկների սպասարկումն ապահովող կառույցի և ենթակառուցվածքների բացակայությունը հնարավորություն չի տալիս պատշաճ կազմակերպել նրանց սպասարկում: Այն հնարավորություն կտա առավել հանրահռչակել հուշարձանը, ապահովել զբոսաշրջիկների ավելի մեծ հոսք և ներգրավել ֆինանսական լրացուցիչ միջոցներ՝ հուշարձանի պահպանության, օգտագործմանն առնչվող միջոցառումների, տարածքը և շրջակայքը բարեկարգ պահելու աշխատանքների իրականացման համար:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը