Ուղիղ եթեր
Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 12:03 17-06-2022

Երևանում կկառուցվի «Կյանքի պուրակ»՝ նվիրված նահատակների հիշատակին

Կառավարության այսօրվա՝ հունիսի 17-ի նիստում վարչապետ Փաշինյանը ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է Երևանում կառուցել պուրակ՝ նվիրված մեր նահատակների հիշատակին։

«Հաջորդ հարցը, որը թերևս ամենազգայուն հարցն է, վերաբերում է մեր նահատակներին նվիրված հուշակոթողներին և հուշահամալիրներին։ Մենք այս ծրագրի շարքում տեսանք երկու տեսակի այդպիսի համալիրներ․ մեկը համայնքներից մեկում կառուցված էր, ըստ էության՝ գերեզմանատան հարակից տարածքում, մյուսը՝ արդեն բուն համայնքի ներսում։ Այդ մասին ես խոսել եմ նաև 2021-թ ի սեպտեմբերի 21-ին՝ անկախության օրվա կապակցությամբ, և գիտենք, որ մենք մասշտաբային ծրագիր ենք իրականացնում, մեր նահատակների հիշատակին նվիրված այգի ենք ստեղծում Երևանի բուսաբանական այգուն հարակից տարածքում կամ հենց բուսաբանական այգու տարածքում։ Եվ մենք այդ նախագիծը անվանում ենք «Կյանքի պուրակ»։

Տրամաբանությունն այն է, որ դա պետք է լինի մի տեղ, որտեղ մարդիկ գնան ընտանիքներով, ժամանակ անցկացնեն, երեխաները խաղան, վազվզեն, և դա պետք է ընդգծի կյանքի տրամաբանությունը և ոչ թե մահվան տրամաբանությունը»,- ասաց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
19:38 Հարսանիքից առաջ․ Անահիտ Կիրակոսյանի դուստրը ցույց է տվել հարսի պարի փորձը