Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:31 16-06-2022

ՀՀ ԱԺ նախագահը ԻԻՀ ԱԳ նախարարի հետ զրուցել է ՀՀ Սյունիքի մարզում իրանական կողմի ներդրումային հետաքրքրություններից

Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 16-ին հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից։

«Ողջույնների փոխանակումից հետո կողմերը խոսել են մեր պետությունների միջեւ 30 տարվա դիվանագիտական հարաբերություններից, ինչը սկիզբ է դրել հայ-իրանական միջպետական համագործակցության զարգացման գործընթացին, որի հիմքը դեռեւս հարյուրամյակներ առաջ էր ստեղծված: Ալեն Սիմոնյանը նշել է, որ բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարեւորություն ունեն Հայաստանի Հանրապետության համար, քանի որ Իրանը ոչ միայն հարեւան պետություն է, այլ նաեւ առեւտրային կարեւոր, հուսալի եւ վստահելի գործընկեր մեզ համար: Նա կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը՝ համաձայնելով, որ խորհրդարանների շփումների ակտիվացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով նպաստում են փոխըմբռնման եւ փոխվստահության ամրապնդմանը, միասնական տեսակետների շրջանակի ընդլայնմանը եւ երկրների միջեւ համագործակցության զարգացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ տարբեր հարթակներում Հայաստանը, մշտապես հաշվի առնելով բարեկամ Իրանի շահերը, հնարավորինս աջակցել է նրա դիրքորոշմանը եւ ակնկալում է համապատասխան վերաբերմունք Իրանից՝ հավելելով, որ հայ-իրանական համագործակցությունը միշտ նպաստել եւ նպաստելու է տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդմանը:

Կողմերն անդրադարձել են ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմին եւ դրա հետեւանքով ստեղծված իրավիճակին ու չլուծված բազմաթիվ հումանիտար խնդիրներին, մասնավորապես, ռազմագերիների վերադարձի հարցին:

«Կարծում եմ, որ Իրանի՝ բարեկամ պետության անաչառ մոտեցումը միջազգային եւ տարածաշրջանային հարթակներում շրջանառվող ադրբեջանամետ նախաձեռնությունների վերաբերյալ լուրջ ներդրում կունենա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ տեղեկացմամբ՝ հանդիպմանը մեծապես կարեւորվել է Իրանի հետ ռազմավարական երկխոսությունը եւ ակնկալվել դրա արդյունքում երկկողմ հարաբերությունների հնարավոր էական առաջընթացը բոլոր ուղղություններով:

Քննարկմանը կողմերը խոսել են ՀՀ Սյունիքի մարզում իրանական կողմից դրսեւորվող ներդրումային հետաքրքրություններից:

Նշվում է, որ այս առումով ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը, ինչպես նաեւ, փոխադարձաբար, Թավրիզում՝ ՀՀ գլխավոր հյուպատոսություն բացելու անհրաժեշտությունը:

ԻԻՀ արտաքին գործերի նախարարը համոզմունք է հայտնել, որ հայ-իրանական փոխգործակցությունը զարգացման եւ ընդլայնման մեծ ներուժ ունի եւ պատրաստ է աջակցելու Հայաստան-Իրան փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների:

Ամենից շատ դիտված

22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
18:40 Արամ Մելիքյանի դուստրը՝ Ստելլան, ցույց է տվել սիրելիից ստացած շքեղ ծաղկեփունջը. ով է նա
19:22 Անահիտ Մանասյանը այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ, առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
18:29 Փաշինյանը հայտնել է, թե ովքեր են ԱԺ 12 հանձնաժողովի նախագահի թեկնածուները