Ուղիղ եթեր
Decathlon-ի խանութները Մոսկվայում կփակվեն հունիսի վերջին. The Moscow Times
copy image url

Decathlon-ի խանութները Մոսկվայում կփակվեն հունիսի վերջին. The Moscow Times

Ավելին 2 տարի առաջ - 13:59 16-06-2022
Հունիսի 26-ին Մոսկվայում ժամանակավորապես կփակվեն Decathlon-ի խանութները, The Moscow Times-ին հայտնել են սպորտային ապրանքների ցանցի աշխատակիցները։ Ընկերության առցանց խանութն արդեն դադարեցրել է պատվերների ընդունումը։

Պարբերականի զրուցակիցները պնդում են, որ խանութները փակ կմնան այնքան ժամանակ, մինչև հնարավոր կլինի կարգավորել տեսականին համալրելու անխափան մատակարարումները։ Ընկերության ղեկավարությունը աշխատակիցներին խոստացել է, որ կրճատումներ չեն լինի, և խանութներն անպայման կվերսկսեն աշխատանքը։ Decathlon-ից այս մասին պաշտոնական մեկնաբանություն չի եղել: