Սպորտ 4 տարի առաջ - 17:11 15-06-2022

Երևանում կանցկացվի SADA CUP բասկետբոլային միջազգային մրցաշարը

Հունիսի 23-26-ը Երևանում կանցկացվի SADA CUP բասկետբոլային միջազգային մրցաշար:

Մրցաշարին մասնակցելու է չորս թիմ՝ Հայաստանի ազգային հավաքականը, Իրանի և Սիրիայի հավաքականները, ինչպես նաև «Թիմ ԱՄՆ»-ն, տեղեկանում ենք Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:

Հաստատվել է նաև մրցաշարի խաղացանկը։

Հունիսի 23

ժամը 17:00՝ Սիրիա-Իրան
ժամը 20:00՝ Հայաստան-«Թիմ ԱՄՆ»

Հունիսի 25

ժամը 16:00՝ Սիրիա – «Թիմ ԱՄՆ»
ժամը 19:00՝ Հայաստան-Իրան

Հունիսի 26

ժամը12:00՝ «Թիմ ԱՄՆ»-Իրան
ժամը՝ 17:00՝ Հայաստան-Սիրիա

Տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Ticketon.am կայքից:

SADA CUP մրցաշարի ավարտից հետո Հայաստանի հավաքականը կմեկնի Մալթա՝ մասնակցելու փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Խաղերը կկայանան հունիսի 28-ից հուլիսի 3-ը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից