Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը նախագահությամբ, հրապարակել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա զանգվածային անկարգությունների գործով դատավճիռը։ Այս մասին
Oragir.news-ին ասաց փաստաբան Արսեն Մկրտչյանը։
Դատարանը գործով ամբաստանյալներ Անրրի Սեդոյանին եւ Կարեն Մարությանին մեղավոր է ճանաչել իրենց առաջադրված մեղադրանքներում։ Կարեն Մարությանը դատապարտվել է 6, իսկ Անրրի Սեդոյանը՝ 3 տարվա ազատազրկման։ Նրանք նաեւ վճարելու են 500 հազար ՀՀ դրամի չափով տուգանք։
Փաստաբանը նշեց, որ այս պահի դրությամբ ինքը դատավճռից դժգոհ չէ։ «Ինձ որ մնա, կբողոքարկեմ որոշումը, սակայն պետք է պաշտպանյալներիս հետ խոսեմ»,- եզրափակեց Մկրտչյանը։
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ Անրրի Սեդոյանը 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երեւանում բազմաթիվ անձանց հետ միասին մասնակցել է ջարդերով, գույք ոչնչացնելով եւ վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, ինչպես նաեւ նախնական համաձայնության գալով Կարեն Մարությանի հետ, ապօրինի մուտք գործելով ՀՀ կառավարության շենքի թիվ 218, 219 եւ 402 աշխատասենյակներ՝ կատարել է խոշոր չափերով ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն: