Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ավելին 4 տարի առաջ - 16:50 12-06-2022

Բեռլուսկոնին ասել է, որ երկու անգամ զանգահարել է Պուտինին, սակայն ՌԴ նախագահը չի պատասխանել

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին լրագրողներին ասել է, որ Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողության մեկնարկից հետո փորձել է անձամբ խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է Il Messaggero-ն։

«Վերջին շրջանում Պուտինի հետ որևէ շփում չկա»,- ասել է Բեռլուսկոնին՝ հավելելով, որ ինքն ու ՌԴ նախագահը ժամանակին «շատ լավ ընկերներ» են եղել։

«Այս գործողության սկզբում ես երկու անգամ զանգահարել եմ (Պուտինին) և ոչ մի պատասխան չեմ ստացել։ Ուստի դրանից հետո ձեռնպահ մնացի հետագա փորձերից»,- ասել է Իտալիայի կառավարության նախկին ղեկավարը։