Ուղիղ եթեր
Բեռլուսկոնին անջնջելի հետք է թողել իտալական քաղաքականության պատմության մեջ. Էրդողան
copy image url

Բեռլուսկոնին անջնջելի հետք է թողել իտալական քաղաքականության պատմության մեջ. Էրդողան

Արտաքին 1 տարի առաջ - 13:30 17-06-2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահ է, որ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին բազմաթիվ ոլորտներում՝ բիզնեսից մինչև քաղաքականություն, իր յուրահատուկ պահվածքի և հաջողությունների շնորհիվ անջնջելի հետք է թողել իտալական քաղաքականության պատմության մեջ, որտեղ երկար ժամանակ համարվում էր գերիշխող կերպար։ Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանն այս մասին նշել է իտալական Il Messaggero պարբերականում հրապարակած «Իմ ընկեր Բեռլուսկոնին» վերտառությամբ հոդվածում։

Էրդողանը հայտնել է, որ իր առաջին անձնական ծանոթությունը Բեռլուսկոնիի հետ տեղի է ունեցել 2002 թվականի նոյեմբերի 2-ին Թուրքիայում կայացած ընտրություններից անմիջապես հետո։ Նա նշել է, որ չնայած իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը այն ժամանակ հաղթեց խորհրդարանական ընտրություններում, սակայն իր նկատմամբ քաղաքական գործունեության արգելք էր սահմանված։

«Ոմանք Թուրքիայում այն ​​ժամանակ փորձեցին իրավիճակը ներկայացնել որպես «նորմալ բան», բայց Բեռլուսկոնին առաջին օտարերկրյա ղեկավարն էր, ով իր ձայնը բարձրացրեց անարդարության դեմ»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահը հայտնել է, որ այն ժամանակ Բեռլուսկոնին զանգահարել է իրեն և շնորհավորել հաղթանակի կապակցությամբ՝ ընդգծելով քաղաքական գործունեության արգելքի անթույլատրելիության մասին ։

«Բեռլուսկոնին այն ժամանակ ասել է. «Այսօր դու գտնվում ես եվրոպացի քո լավագույն ընկերոջ տանը: Ես կկանչեմ Եվրոպայում այլ ընկերների և հանդես կգամ որպես քո փաստաբան»,- նշել է նա։Թուրքիայի նախագահը նշել է, որ Սիլվիո Բեռլուսկոնին ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը թուրք-իտալական կապերի խորացման համար, ինչը հնարավորություն է տվել դրանք հասցնել աննախադեպ մակարդակի։

Էրդողանի խոսքով՝ Բեռլուսկոնին իր գործունեության ողջ ընթացքում նա նաև մշտապես աջակցել է Անկարայի՝ ԵՄ-ին անդամակցելու ջանքերին։ Էրդողանը հետագայում գրել է, որ ինքը հաճախակի շփվել է Բեռլուսկոնիի հետ տարբեր միջազգային միջոցառումների ժամանակ, ինչպես նաև բազմիցս հյուրընկալել է նրան Թուրքիայում:

«Բեռլուսկոնին պարզապես իմ ընկերը չէր. Այս պետական ​​գործիչը իրեն համարում էր ողջ թուրք ժողովրդի բարեկամը, ով անկեղծորեն սիրում էր մեր երկիրը»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարը՝ հիշեցնելով, որ 2003 թվականին Բեռլուսկոնին ներկա է գտնվել իր որդու հարսանիքին։

«Սիլվիո Բեռլուսկոնին միշտ կմնա մեր սրտերում՝ որպես իսկական ընկեր»,- վստահեցրել է Էրդողանը՝ իր ցավակցությունը հայտնելով իտալացի քաղաքական գործչի ընտանիքին ու ընկերներին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ներկայիս նախագահ Էրդողանը, ով 1994-1998 թվականներին զբաղեցնում էր Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը, հանրահավաքի ժամանակ մեջբերել էր թուրք ազգայնական Զիա Գյոքալփի բանաստեղծության հետևյալ տողերը. «Մինարեթները մեր սվիններն են, գմբեթները մեր սաղավարտներն են, մզկիթները մեր զորանոցներն են», ինչի հետևանքով նա դատապարտվել էր ազատազրկման և քաղաքական գործունեության արգելքի, որը վերացվեց միայն այն բանից հետո, երբ իր գլխավորած կուսակցությունն իշխանության եկավ։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
16:30 Նիկոլ Փաշինյանն իբր իրեն լվանո՞ւմ է, որ ատամներն էլ լվանա. հարցում