Արտաքին 4 տարի առաջ - 18:21 11-06-2022

Ռուսական ավտոշուկան չի հաղթահարում պատժամիջոցները. The Guardian

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ռուսական ավտոշուկայում անհնար է օրինական ճանապարհով գնել շատ ավտոպահեստամասեր, իսկ այն, ինչ հնարավոր է, մի քանի անգամ թանկ արժի, քան պատերազմից առաջ էր։ Այս մասին The Guardian-ին հայտնել են ռուս սպառողները։

Մոսկվայի բնակիչ Էլդար Հաջիևը, որն իր ավտոմեքենաները վարձակալությամբ է տալիս, բախվել է դրանցից մեկի ջարդվելու փաստին։ «Ես մտածեցի՝ վերանորոգումը կարժենա այնքան, որքան մեքենան»,- ասել է Հաջիևը։ Նրա խոսքով, ավտոպահեստամասերի խանութում իրեն ասել են, որ սպասողների ցուցակը ձգվում է ամիսներով, ուստի ինքը որոշել է անհրաժեշտ մասերը գտնել սոցիալական ցանցերի միջոցով։ Ի պատասխան՝ Հաջիևը տասնյակ զանգեր է ստացել, այսպես կոչված, «դիլերներից», որոնք խոստացել են ձեռք բերել անհրաժեշտ պահեստամասերը։

Հաջիևը կասկածում է, որ իրեն առաջարկված մասերը գողացված են։ Արդյունքում, մեքենայի սեփականատիրոջ հաշվարկներով, նա 8 անգամ ավելի է վճարել վերանորոգման համար, քան կարող էր լինել մինչև պատերազմը։

Մեքենաների վերանորոգման մոսկովյան ընկերության սեփականատիրոջ խոսքով, ավտոպահեստամասերի կենտրոնական պահեստները փակվել են փետրվարի վերջին՝ ռուբլու փոխարժեքի տատանումների պատճառով: Նույնիսկ պատվերով պատրաստված մասերը չեն տվել իր արհեստանոցին։ «Փողը վերադարձրին, և բոլոր պահեստամասերը տարան արտերկիր»,- պատմել է նա։ Նրա դիտարկումներով՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից երկու շաբաթ անց ավտոպահեստամասերը կտրուկ թանկացել են. այն, ինչ նախկինում արժեր 900 ռուբլի, սկսել են առաջարկել 7000 ռուբլով։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան