Ներքին 4 տարի առաջ - 18:59 08-06-2022

Պետական կառավարման համակարգի մարմիններ ներխուժելու, խուժանություն անելու իրավունք պատգամավորը չունի․ Խանդանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պատգամավորն ընդամենը ունի ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ իրավունք կառավարության անդամների մոտ։ Պետական կառավարման համակարգի մարմիններ ներխուժելու, խուժանություն անելու, ահաբեկչական գործողություններին նմանվող գործողություն ծավալելու իրավունք պատգամավորը ՉՈՒՆԻ։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքը հստակ սահմանում է.

«Պատգամավորը հնարավորինս սեղմ ժամկետում ընդունելության իրավունք ունի Կառավարության անդամների, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների, համայնքների ղեկավարների կամ իր գրավոր հարցմանը, առաջարկին պատասխանելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց մոտ»։

Ես հորդորում եմ, որ այսուհետ ՀՀ պետական համակարգի մարմինների շենքերի պահպանությամբ զբաղվող իրավապահ մարմինների ծառայողներն այդ շենքերի անվտանգության կարգը խախտող ցանկացած անձի, այդ թվում և խուլիգանություն անող պատգամավորի մանդատ ունեցողների նկատմամբ կիրառեն անհրաժեշտ միջոցներ և վերականգնեն տվյալ մարմնի բնականոն գործունեությունը»։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր