Ներքին 4 տարի առաջ - 17:44 08-06-2022

Հայաստանում 500 հազար մարդ սոված է մնում. ՄԱԿ

Հայաստանում ընդհանուր 500 հազար մարդ սոված է մնում, ասվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Սովի քարտեզին», որը գնահատել է երկրի 3 միլիոն բնակչությունը:

Ըստ քարտեզի՝ վերջին երեք ամսվա ընթացքում թերսնուցմամբ տառապող մարդկանց թիվն ավելացել է 80 հազար մարդով:

Ըստ քարտեզի՝ հանրապետությունում մինչեւ 5 տարեկան երեխաների մոտ 4.4 տոկոսը տառապում է սուր թերսնուցմամբ, իսկ 9.4 տոկոսը՝ խրոնիկ թերսնուցմամբ։