Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 13:57 08-06-2022

Այն օրը, որ չեմ մասնակցում բողոքի ակցիաներին, մեղքի զգացողություն եմ ունենում. հոգեբան

«Այս պահին ես սխալ եմ համարում վարչապետի թեկնածուների մասին խոսելը, երբ մենք ռեալ նայում ենք իրականությանը, թե ինչ իրողությունների մեջ ենք հայտնվել։ Հիմա մենք ունենք ռեալ մի հարց՝ բոլոր ուժերի համախմբում և հայրենիքի փրկություն»։ Այս մասին այսօր oragir.news-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը, ով շարունակաբար մասնակցում է ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաներին։

«Այն օրը, որ չեմ մասնակցում ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաներին, մեղքի զգացողություն եմ ունենում։ Շատ են ակցիայի համախոհները, բայց քիչ են ակտիվ պայքարողները։ Մի քանի անգամ ավելի մարդ, քան այս պահին։ Մենք դուրս ենք գալիս փողոց, իրենք տներում նույն տրամադրությունն ունեն, բայց ավելի պասիվ են, մի քիչ ավելի վատատես, բայց մենք այնպիսի մի վիճակում ենք հայտնվել, որ այս վիճակից դուրս գալը մեկ օրում, մի ամսում տեղի չի ունենում, սա տևական պայքար է պահանջում։ 2018թ․-ին, երբ տեղի ունեցավ այդ դագաղների հեղափոխությունը, մարդիկ նստած զրուցում էին, թե տեսնենք հիմա ինչ է լինելու, և մեկը մյուսին ասում էր՝ եթե լավ չլինի, արդեն ձևը գիտենք, կանենք։ Բայց իրենք խորապես սխալված էին»,- ասաց քաղաքացին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև