Մամուլ 4 տարի առաջ - 08:24 08-06-2022

Սորոսականների հերթական հավաքը ՝ «Մարիոթում» Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Իշխանությունները հերթական սորոսական հավաքն են նախաձեռնել։ Այսօր «Մարիոթում մեկնարկելու է «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» երկօրյա խորհրդաժողովը, որը կազմակերպում է ԵԽ-ն: Ելույթ են ունենալու իշխանությունների սրտի ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանը, միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, Կարեն Անդրեասյանը, ՀՀ իշխանությունների հովանավորը՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի-Մալորին, ԵԽ պաշտոնյաներ, Լիտվայի ՍԴ նախագահը, եւրոպացի այլ պատվիրակներ։


Ներկա են լինելու արեւմտյան դեսպանները, մեծ թվով սորոսականներ, Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը, սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամները, Էդմոն Մարուքյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը եւ այլք, հիմնականում՝ իշխանական դեմքեր։ Ով ասես՝ հրավիրված է, բայց հրավիրված չէ ընդդիմությունը, եւ ամենաուշագրավը՝ Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը կամ Փաստաբանների դպրոցի ղեկավար, նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։ Միջոցառումը փակ է լրագրողների համար։ Այսինքն՝«ժողովրդավարության հայկական ֆորումի» համը բերաններում է մնացել՝ որոշել են կրկնել։ Սորոսական ու թուրք-ադրբեջանական խաղաղության ջատագովներով հավաքվել քննարկել, Նիկոլ Փաշինյանին աջակցություն բեմականացնել։ Չի բացառվում, որ ընդդիմությունն էլ նույն սցենարով շրջափակի «Մարիոթը» եւ փորձի վայ- ժողովրդավարներին խանգարել՝ հիշեցնելով դատական համակարգի դեմ նախկին ասպատակությունները։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը