Արտաքին 4 տարի առաջ - 15:13 07-06-2022

Ռուս 12 սպաներ պատժվել են հատուկ գործողությանը ժամկետայիններին ներգրավելու համար

Արևմտյան ռազմական օկրուգում «մոտ 600 ժամկետային զինծառայողներ ներգրավվել են հատուկ ռազմական գործողությանը, նրանք բոլորը վերադարձվել են ամենակարճ ժամկետում», Դաշնային խորհրդում հայտարարել է զինվորական դատախազ Արթուր Եղիևը։

Նրա խոսքով, պատերազմին ժամկետայինների մասնակցության համար պատասխանատվության են ենթարկվել «մոտ 12 սպաներ»։ Այդ սպաների նկատմամբ կիրառվել են «կարգապահական հակազդման» միջոցներ, այդ թվում՝ աշխատանքից հեռացնելու մասին որոշումներ, հավելել է Եղիևը։

Մարտի սկզբին և՛ ՌԴ պաշտպանության նախարարությունը, և՛ Վլադիմիր Պուտինը հայտարարել էին, որ ժամկետայինները չեն մասնակցում Ուկրաինայում ռազմական գործողություններին։ Սակայն Պուտինի հայտարարության հաջորդ օրը ՊՆ-ն, այնուամենայնիվ, խոստովանել է, որ դա այդպես չէ։ Այդ ժամանակ գերատեսչությունը խոստացել է ստուգում անցկացնել պատերազմին ժամկետայինների ներգրավման փաստերով։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր