Մամուլ 4 տարի առաջ - 08:10 07-06-2022

Բաբայանի թիմակիցներիը դիմել են դատարան․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որոշ տեղեկություններով, ցանկացել է, որ կարճվի իր նկատմամբ հարուցված քրեական գործը, բայց մերժվել է։ Դրանից հետո նա փորձում է դրան հասնել այլ մեթոդներով։ Դեռեւս 2021 թվականի փետրվարին ԱՀ գլխավոր դատախազությունը հաղորդել էր․
«Անվտանգության խորհրդից ստացված հաղորդման հիման վրա 08․02․2021թ․ ԱՀ դատախազության կողմից հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ 2020թ․ հոկտեմբեր ամսում պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետությանը 100 մլն դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ»։
Ըստ տեղեկությունների՝ Սամվել Բաբայանը պատերազմի օրերին իր ղեկավարած ԱԽ գրասենյակի հաշվեկշռում առկա 100 մլն դրամը երեք հոգու է փոխանցել, ապա նրա հրաժարականից հետո իրավապահները սկսել են քննել սույն գործը, որը, ըստ ամենայնի, արդեն վճռական հանգրվանին են հասել։ Այս գործն է, որ Բաբայանն ու իր կուսակիցները փորձում են փակել տալ։ Նրա թիմակիցներից ոմանք անգամ դիմել են դատարան՝ վերականգնվելու իրենց պաշտոններում։ Նրանց ազատել էր Բաբայանին փոխարինած Վիտալի Բալասանյանը։
Հիշեցնենք, որ 2020-ի դեկտեմբերի 4-ին Անվտանգության խորհրդի աշխատակիցներին տեղեկացրել են, որ նորանշանակ քարտուղար Վիտալի Բալասանյանը հրաժարվում է աշխատանքային հարաբերություններ ունենալ Սամվել Բաբայանի օրոք ձեւավորված աշխատակազմի հետ։ Անվտանգության խորհրդի գրասենյակից ազատված 50 աշխատակիցներից 29-ը դիմել է դատարան, որպեսզի դատական կարգով վերականգնվեն իրենց պաշտոններում եւ փորձեն ներսից սաբոտաժ անել Վիտալի Բալասանյանի գրասենյակի աշխատանքը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ