Մամուլ 4 տարի առաջ - 08:05 22-06-2022

Ով է կռիվ գցել Սամվել Բաբայանի կուսակցության մեջ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունում խաղաղ ժամանակներ չեն։ Նախօրեի երեկոյան Արցախի խորհրդարանում ներկայացված խմբակցությունը նիստ է արել, թեժ զրույց ունեցել խմբակցության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Գագիկ Բաղունցի հետ ու վերջինիս գահընկեց արել՝ խմբակցության ղեկավար առաջադրելով պատգամավոր Մարսել Պետրոսյանին, որն ի սկզբանե այդ պաշտոնում էր, սակայն պատերազմից հետո փոխանցեց Բաղունցին, որն առավել իշխանամետ հայացքներ ունի եւ մոտ է Արայիկ Հարությունյանի շրջապատին։
Բաբայանի կուսակիցները Բաղունցին ասել են, որ ինքը չի արտահայտում կուսակցության դիրքորոշումը եւ միայնակ խաղ է տանում։ Ի դեպ, Բաբայանի կուսակցության մեջ կռիվ գցողը եղել է Էդմոն Մարուքյանը, որը վերջերս Արցախ էր մեկնել, հանդիպել Բաղունցի հետ։ Հաջորդ օրը Մարսել Պետրոսյանը մեզ տված հարցազրույցում չթաքցրեց, որ իրենց անտեսել են՝ չեն ասել, թե որն է եղել հանդիպման նպատակը։ Նա Բաղունցի հասցեին ակնհայտ քամահրանքով էր խոսել, ասելով՝ «էն մորուքավորը»։
Հարցազրույցից հետո Բաղունցը հաշիվ է պահանջել Պետրոսյանից, ապա փոխադարձ մեղադրանքներ են հնչել, եւ արդյունքում որոշվել է, որ կուսակցությունում կուրսը պետք է փոխվի, ու խմբակցության ղեկավարի պաշտոնին վերադառնա Բաբայանի խոսափողը։ ԱԺ առաջիկա նիստին կհայտարարվի այդ մասին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները