Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:44 06-06-2022

Լարսի հետ կապված խնդիրը դեռևս մնում է խիստ ծանր. շարունակում ենք աշխատանքը մեր ռուս և վրացի գործընկերների հետ. Քերոբյան

2021 թվականի բյուջեի կատարողականը քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։
ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին, թե Լարսի հետ կապված խնդիրը, կարելի է ասել, չի լուծվում, և դրա պատճառն են շատացած ուղևորահոսքերը դեպի ՌԴ, արդյո՞ք լաստանավի հետ կապված առարկայական բան կա , թե՞ ոչ, Քերոբյանը պատասխանեց.

«Լարսի հետ կապված խնդիրը դեռևս մնում է խիստ ծանր, և մենք շարունակում ենք աշխատանքները մեր ռուս և վրացի գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս արագ վերադառնանք նորմալ աշխատանքային ռեժիմի, մանավանդ որ հիմա արդեն գյուղատնտեսական ապրանքների սեզոն ենք թևակոխում, կարիք կա, որ տրանսպորտային հանգույցները անխափան աշխատեն։ Հունիսի 11-ին ռուս գործընկերների հետ հանդիպելու ենք հենց Lարսի անցակետում, ռուս գործընկերները հավատացնում են, որ հնարավորինս մեծ արագությամբ իրականացնում են մաքսային գործողությունները, բայց խնդիրը սկզբունքային առումով դեռ չի լուծվել, ինչի պատճառով մեր բեռնափոխադրողները, արտահանողները, ներմուծողները խոշոր վնասներ են կրում այս առումով։ Լաստանավի հետ կապված՝ ուրբաթ օրն ունեցել ենք հանդիպում տրանսպորտային ներկայացուցիչների , ինչպես նաև լաստանավի հետ կապված՝ համաձայնեցրել ենք աշխատանքային կարգը, մեր աշխատանքը գործարկելու համար մնացել է մի խնդիր լուծելու, դա արդեն Վրաստանի կառավարության թուլտվությունն է՝ իրենց նավահանգիստներից օգտվելու առումով»։

Մանրամասն՝ տեսանյութում։


Ձեզ գուցե հետաքրքրի