Ներքին 2 տարի առաջ - 16:37 01-01-2024

Մեր պետության և մեր ու մեր երեխաների ապագան մեր ձեռքերում է․ Վահան Քերոբյան

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը.

«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի բնակիչներ, շնորհավորում եմ Նոր Տարի և Սուրբ Ծնունդ: Անցած տարին լի էր կորուստներով և ձեռքբերումներով, որոնցից յուրաքանչյուրը մեր սեփական աշխատանքի կամ դրա բացակայության արգասիքն էր։ Պարզ է` մեր պետության և մեր ու մեր երեխաների ապագան մեր ձեռքերում է և մեր կամքի, հայրենիքին նվիրվածության, առաջադիմության և բարձր արտադրողական աշխատասիրության արդյունքն է լինելու։

2023 թվականի արդյունքում Հայաստանի մեկ մարդուն բաժին ընկնող ՀՆԱ-ն կհասնի մոտ 8280 ԱՄՆ դոլարի, Հայաստանին դասելով 196 երկրների մեջ 86-րդ տեղում (2017-ին եղել ենք 122-րդ տեղում, իսկ 2020-ին` 112-րդ)։ Միաժամանակ, աշխատանքի արտադրողականությունն հասել է 9.8 դոլարի (մեկ մարդու մեկ ժամվա արտադրած ՀՆԱ)։ Այնուամենայնիվ, թե մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով, թե աշխատանքի արտադրողականությամբ մենք ավելի քան 10 անգամ զիջում ենք աշխարհի ամենազարգացած երկրներին։

Աշխատանքի արտադրողականության բարձրացման շնորհիվ է միայն հնարավոր հասնել համընդհանուր բարեկեցության։ Դա պետք է անել ակտիվ համագործակցության ու փոխադարձ վստահության, նորագույն տեխնոլոգիաների, շարունակական նորարարության և անընդհատ կրթության, ինչպես նաև բիզնեսում գիտության դերի էական բարձրացման շնորհիվ։

Մաղթում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը իր խելացի աշխատասիրությամբ հեծնի հաջողության ալիքը` նպաստելով մեր պետության ամրապնդմանն ու մեր ժողովրդի բարեկեցությանն ու երջանկությանը»,-ասվում է շնորհավորական ուղերձում:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում