Արտաքին 4 տարի առաջ - 10:39 13-07-2022

Ուկրաինան թույլ չի տա, որ ամերիկյան զենքն օտար ձեռքերում հայտնվի․ ԱՄՆ Պետդեպարտամենտ

Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բոնի Ջենքինսը հայտարարել է, որ Վաշինգտոնը վերահսկում է Ուկրաինայում ամերիկյան զենքի կիրառումը և վստահ է Ուկրաինայի կառավարության գործողություններում:

Այս մասին Ջենքինսը հայտարարել է երեքշաբթի առցանց ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է European Pravda-ն։

«Միացյալ Նահանգները լրջորեն է վերաբերվում ամերիկյան ծագման պաշտպանական տեխնոլոգիաները պաշտպանելու պատասխանատվությանը և թույլ չի տա, որ այն հայտնվի սխալ ձեռքերում կամ անօրինական կերպով տարածվի: Հետևաբար, մենք ակտիվորեն աշխատում ենք Ուկրաինայի հետ՝ ապահովելու համար օգնության հաշվետվողականությունը՝ նույնիսկ բարդ հակամարտության պայմաններում, որը մենք տեսնում ենք և այն միջավայրում, որտեղ այն գործում է»,- նշել է նա։

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հավելել է, որ Վաշինգտոնը պարբերաբար գնահատում է ամերիկյան զենքի հնարավոր ապօրինի տեղաշարժի ու մարտի դաշտում կորստի ռիսկերը։

«Հետևաբար, առանց օպերատիվ մանրամասների մեջ մտնելու, կարող եմ ասել, որ ԱՄՆ-ն ակտիվորեն աշխատում է Ուկրաինայի կառավարության հետ՝ ապահովելու համար. ԱՄՆ-ի կողմից տրամադրված պաշտպանական հոդվածների և անվտանգության բնագավառում աջակցության պատասխանատվությունը»,- ասել է Ջենքինսը։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին