Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:38 03-06-2022

Սամվել Ալեքսանյանի «Երևան սիթիում» լավաշը թանկացրել են

Մեր խմբագրություն այսօր ահազանգ ենք ստացել, որ հացի՝ տվյալ դեպքում լավաշի գինը բարձրացել է։

Մեզ ահազանգած քաղաքացին լավաշը գնել է գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղից։ Լավաշի մեկ կիլոգրամի համար վճարել է 629 դրամ՝ նախկին 569֊ի փոխարեն։ Սուպերմարկետից թանկացման հետ կապված փոխանցել են, որ ալյուրը թանկացել է, որի հետեւանքով հացի գինն է բարձրացել։

Մենք ՏՄՊՊՀ-ից հետաքրքվեցինք, թե արդյոք իրենք թանկացում արձանագրել են, փոխանցեցին, որ տվյալներն ամփոփելուն պես կփոխանցեն։

Նշենք, որ ալյուրի թանկացումը կանխատեսվել էր ամիսներ առաջ։ Նախ, ՀՀ-ն ցորենի պաշարի մի մասը Արցախից էր ստանում, որից հիմա զրկված է։ Բացի այդ, Ուկրանիայից եւ ՌԴ-ից էին ներկրում, իսկ նրանց հակամարտության հետեւանքով ներկրման ծավալները խիստ կնվազեն։