Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:40 03-06-2022

Հնարավոր է Կառավարության աշխատակիցները իրենք էլ ներսից շրջափակեն մուտքերը․ Վարդևանյան

Շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաներն ու հանրահավաքները։

Այս պահին ընդդիմությունը փակել է Կառավարության շենքի բոլոր մուտքերը, և ակցիան իրականացնում են Կառավարության շենքի մոտ։ Ակցիայի ընթացքում Արամ Վարդևանյանը, պատասխանելով հնչեցրած հարցին, թե փոխոստիկանապետի հետ ինչ պայմանավորվածություն ունեցավ, ասաց․

«Ոչ մի պայմանավորվածություն չկա, հարցադրումը վերաբերում է նրան, թե 18:00-ն լրանալուն պես աշխատողները, որոնք ուզենան դուրս գալ և այլ, դա իրենք ինչպես են պատկերացնում։ Իմ պատասխանը այս փուլում․ քանի որ դեռ 17:45 է, պետք է հասկանալ, որ հնարավոր է Կառավարության աշխատակիցները իրենք են ներսից էլ շրջափակում մուտքերը և ելքերը։ Այսինքն՝ բացառել պետք չի։

Ի՞նչ ենք մենք ասում, մենք հո քաղաքականությունից չենք խոսում, մենք խոսում ենք Հայաստանի և Արցախի վերաբերյալ 7 կետերի մասին։ Օրինակ՝ որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հիմա դուք բացառո՞ւմ եք, որ Կառավարության շենքում կլինեն մարդիկ, որոնք ողջունում են այդ ձևակերպումը։ Օրինակ՝ ես դա չեմ բացառում»։



Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
23:12 Ալիևը նամակ է գրել Թրամփին, պատմել է Հայաստանի հետ խաղաղության մասին
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի
13:13 Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները