Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:32 03-06-2022

Ոստիկանության մեծաթիվ ուժերի կուտակում՝ Կառավարության շենքի դիմաց

Ընդդիմությունը շրջափակել է կառավարության բոլոր մուտքերը։ Այժմ ոստիկանության մեծաթիվ ուժեր՝ կարմիրբերետավորներ, Հատուկ նշանակության վաշտի ծառայողներ, Կառավարության շենքի մոտ են։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ արտահերթ նիստ էին հրավիրել։ Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները նիստը նախաձեռնել են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը քննարկելու նպատակով։ Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել է՝ չի տրվելու ընդդիմության քաղաքական շանտաժին և չի մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին։ Քվորում չլինելու պատճառով նիստը չի կայացել։ Այժմ ընդդիմադիրները Ֆրանսիայի հրապարակից երթ են անում։

Ֆոտոշարք