copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:33 02-06-2022

Հայ կրթական հիմնարկությունը կփոխհատուցի պատերազմում վիրավորված 68 տղաների ուսաման վարձը

Հայ կրթական հիմնարկությունը հայտնում է, որ այս տարի կրթաթոշակ կտրամադրի պատերազմի ընթացքում վիրավորում ստացած 68 տղաների: Նրանք կրթաթոշակ են ստանալու ոչ մրցութային կարգով:

Նշված որոշման մասին դեռ չեն ծանուցվել տղաները, և հունիսի 4-ին բոլորին հավաքում են մեկ հարկի տակ՝ նրանց հետ ծանոթանալու, շնորհավորելու և տրամադրելու կրթաթոշակ՝ ուսման ողջ վարձի տեսքով:

Միջոցառումը տեղի կունենա հունիսի 4-ին՝ ժամը 11:00-ին, Անի պլազա հյուրանոցի հանդիսությունների դահլիճում։

Ամենից շատ դիտված