Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:56 02-06-2022

Առաջին անգամ չէ, որ մենք պետք է պատռենք նրանց դիմակը․ Արեգնազ Մանուկյան

Շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները և հանրահավաքները։

Քիչ առաջ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը լրագրողներից մեկի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե այս օրերին, երբ իրենք պայքարում են փողոցում, իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում էին, որ եթե ասելու բան ունեն, թող գան հարց ու պատասխանի միջոցով իրենց բոլոր հարցերին պատասխանեն, հիմա արտահերթ նիստ է լինելու և ընդդիմությունը գնալու է խորհրդարան, ինչո՞ւ այնուամենայնիվ իշխանական խմբակցությունը որոշեց չմասնակցել նիստին, և չհանդիպել ընդդիմության հետ, ասաց․

«Այս իշխանությունները փորձում են ամեն կերպ խուսափել իրականության հետ առերեսվելուց և հայանպաստ որևէ քայլ անելուց, որովհետև սարսափած են իրենց կիրթ և կառուցողական գործընկերոջից, որովհետև չեն ուզում նրան ջղայնացնել, և չեն ուզում հայանպաստ որևէ քայլ իրականացնել։

Իրականում մենք առաջ ենք քաշել կարմիր գծեր, որոնց պետք է հետևի յուրաքանչյուր իշխանություն, և այդ կարմիր գծերը պատահական չեն ընտրված, դրանք ընտրված են անկախության հռչակագրի, սահմանադրության, խորհրդարանների ընդունած որոշումների, մասնավորապես 1992 թվականին ընդունված որոշումների, Արցախի ժողովրդի հանրաքվեի հիման վրա, և յուրաքանչյուր իշխանություն, եթե իհարկե սպասարկում է Հայաստանի շահը, և ոչ թե թուրք-ադրբեջանական շահը, ապա պարտավոր է հետևել այդ կարմիր գծերին։

Այս իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ իրենք Հայաստանի հետ որևէ առնչություն չունեն, և Հայաստանի շահի հետ կապ չունեն։ Այսինքն՝ առաջին անգամ չէ, և նոր չէ, որ մենք պետք է պատռենք իրենց դիմակը, որովհետև հանրությունը բազմաթիվ առիթներ ունեցել է համոզվելու դրանում, որ իրենք սպասարկում են թուրք- ադրբեջանական շահը»։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը